հայ
բեռնել Arian AMU
տառատեսակը

Հրապարակային պայմանագիր ապրանքների/ծառայությունների վաճառքի/մատուցման վերաբերյալ(Ծառայությունների մատուցման պայմանները)

 

Ստորև ներկայացված պայմանները հանդիսանում են www.superdeals.am  համացանցային կայքում գրանցված ֆիզիկական և իրավաբանական անձանց` այսուհետ «Բաժանորդ», և  ակցիայի նկարագրությունում նշված անձի, այսուհետ «Վաճառող», ի դեմս «Դիգիտալ Վինգս» ՍՊԸ–ի` այսուհետ «Գործակալ», միջև կնքված ապրանքներ/ծառայությունների վաճառքի/մատուցման հրապարակային պայմանագրի դրույթներ:

Սույն պայմանները հանդիսանում են նաև հրապարակային պայմանագիր ապրանքների/ծառայությունների վաճառքի/մատուցման վերաբերյալ(Այսուհետև` Պայմանագիր):

Վաճառողը պարտավորվում է սույն պայմաններով սահմանված կարգով ապրանքներ/ծառայություններ վաճառել/մատուցել ցանկացած Բաժանորդի, որը, համաձայնելով սույն  պայմաններին, կիրականացնի պայմանագրում սահմանված գործողությունները, որոնք կհաստատեն վերջինիս ցանկությունը սույն պայմանագիրը կնքելու վերաբերյալ:

Սույն պայմանների տարբեր լեզուներով թարգմանությունների միջև տարբերությունների դեպքում գերակայում է հայերեն տարբերակը:

 

1. Տերմիններ և սահմանումներ 

 

1.1     Գործակալը www.superdeals.am կայքի օպերատորն է, որը հնարավորություն է տալիս իր կայքը օգտագործողներին  Վաճառողից իր կայքի  միջոցով գնելու կտրոններ` պայմանով, որ Վաճառողը սահմանում է նախապես որոշված ժամանակահատված, որի ընթացքում կտրոնները կարող են վաճառվել և վաճառքի ենթակա կտրոնների նվազագույն քանակ:

1.2       Վաճառողը` որպես պայմանագրային կողմ, Գործակալից տարբերվում է նրանով, որը առաջարկում է իր ապրանքները/ծառայությունները, կրում է պատասխանատվություն դրանց մատուցման համար և որի անունից ու որի հաշվին Գործակալը վաճառում է կտրոնները:

1.3       Բաժանորդները վճարային փաստաթղթերը ստանում են  էլեկտրանային ձևով վճարային տերմինալից կամ առցանց վճարման վերաբերյալ ծանուցման միջոցով:

1.4 Օպերատորը իրավաբանական անձ է, որը աշխատեցնում է www.superdeals.am  կայքը:

1.5       Բաժանորդը/Օգտագործողը ֆիզիկական կամ իարաբանական անձ է, որը գրանցված է կայքում:

1.6    Հրապարակային օֆերտա` Գործակալի կողմից հրապարակված սույն պայմաններով նախատեսված առաջարկությունը գնելու Ապրանքներ և(կամ) Ծառայություններ` ուղղված անձանց անսահմանափակ շրջանակին, այդ թվում` Օգտագործողներին: Հրապարակային օֆերտան իրենից ներկայացնում է www.superdeals.am կայքում անցկացվող Ակցիայի նկարագրությունը:

1.7    Ակցիա` միջոցառում, որն անցկացվում է Վաճառողի կողմից` ուղղված ապրանքների և ծառայությունների իրացմանը Բաժանորդներին/Օգտագործողներին կտրոնների միջոցով, որոնք գնվում են Գործակալի միջոցով սույն պայմանագրում ներկայացված պայմաններով: 

        Գործակալի Բաժանորդը/Օգտագործողը համարվում է ակցիային փաստացի մասնակցած, եթե նրա կողմից գնվել է Կտրոնը, որը իրավունք ` տալիս Վաճառողի Ապրանքների/Ծառայությունների նկատմամբ Հրապարակային օֆերտայի շրջանակներում: Ակցիայի Պայմանները սահմանվում են www.superdeals.am  կայքում և հանդիսանում  են Հրապարակային Օֆերտայի/Պայմանագրի/ անբաժանելի մասը:

1.8.   Կտրոն` Օգտագործողի կողմից Գործակալից գնվող կտրոն, որն ունի տառաթվային կոդ, ինչը թույլ է տալիս միանշանակորեն նույնականացնել Բաժանորդին, և Վաճառողից Ապրանքների/Ծառայությունների գնման իրավունք է տալիս Ակցիայի անցկացման պայմաններին համաձայն և նրա գործողության ժամկետում: Կտրոնը հավաստում է Հաճախորդի իրավունքը Վաճառողից ստանալու Ակցիայում նկարագրված ապրանքը/ծառայությունը այն գնով և պայմաններով որոնք նախատեսված են Ակցիայի պայմաններում:

1.9    Ակցիայի անցկացման ժամանակաշրջան` այն ժամանակաշրջանը, որի ընթացքում Գործակալը հնարավորություն է տալիս Բաժանորդներին գնելու Կտրոններ:

1.10 Կտրոնի վավերականության ժամկետ` այն ժամանակաշրջանը, որի ընթացքում Վաճառողը պարտավոր է Կտրոնը ներկայացնող Բաժանորդներին վաճառել Ապրանքներ/Ծառայություններ Հրապարակային Օֆերտայում նշված պայմաններով` Ակցիայի անցկացման պայմաններին համաձայն: Կտրոնի վավերականության ժամկետը նշվում է Կայքում:

1.11. Կտրոնների նվազագույն քանաք` Կայքում վաճառված կտրոնների այն քանակն է, որի դեպքում Ակցիան համարվում է կայացած` համաձայն 2.10 կետի:

Կտրոնների առավելագույն քանակ` Վաճառողի կողմից սահմանված Կտրոնների առավելագույն քանակն է, որը Գործակալը հասանելի է դարձնում իր կայքում:

 

 

2. Ապրանքների և ծառայությունների պատվիրելը և Պայմանագրի կնքումը

 

2.1       Ապրանքների և ծառայությունների պատվերը ամբողջովին էլեկտրոնային է: Վճարելով Բաժանորդը համաձայնում է սույն Պայմանների հետ:

2.2.   Պայմանագիրը կնքելու լրիվ և անպայման համաձայնություն(այսուհետև Ակցեպտ) համարվում է Բաժանորդի գրանցումը www.superdeals.am համացանցային կայքում և 2.8 կետով նախատեսված վճարման կատարումը:

2.3. Պայմանագրի Ակցեպտը նշանակում է, որ Բաժանորդը համաձայն է սույն առաջարկի, բոլոր դրույթների հետ, և հավասարազոր է Պայմանագրի կնքմանը` իր հավելվածներով:

2.4. Պայմանագրի առարկան, պայմանները և գործողության ժամկետը սահմանվում են wwww.superdeals.am կայքի համապատասխան բաժիններում(Ակցիայի բաժնում` նկարագրությունը, պայմանները):

2.5. www.superdeals.am կայքի ակցիաների բաժնի յուրաքանչյուր ակցիայի համապատասխան բաժինները հանդիսանում են Պայմանագրի անբաժանելի մասը և համարվում են սույն պայմաններում զետեղված հրապարակային օֆերտայի պայմանագրի անբաժանելի մասը` Հավելվածը: Պայմանագրի Հավելվածում զետեղված բոլոր պայմանները հանդիսանում են Պայմանագրի պայմաններ:

2.6. Պայմանագրի հավելվածը զետեղվում է ինտերնետային Կայքի էջի «Պայմանները», «Նկարագրությունը» բաժնում, որը պարունակում է Վաճառողի հետ գործարքի առարկան, պայմանները և գործողության ժամկետը:

2.7. Ներկայացուցչի լիազորությունները սահմանափակվում են Վաճառողի անունից և նրա հաշվին ակցիայի առարկայի և պայմանների զետեղմամբ համացանցային Կայքում, ինչպես նաև Բաժանորդի դրամական միջոցների մուտքագրման  միջոցով գործարքի ձևակերպմամբ և/կամ Բաժանորդին Կտրոնների տրամադրմամբ` Պայմանագրի 2.8-րդ կետով նախատեսված կարգով: Ըստ Պայմանագրի` Իրավունքներն ու Պարտավորությունները առաջանում են անմիջապես Բաժանորդի և Վաճառողի միջև: Պայմանագրի առարկայի և պայմանների հանդեպ բոլոր պահանջները ներկայացվում են Վաճառողին:  Գործակալը Վաճառողի կողմից պայմագրի կատարման համար պատասխանատվություն չի կրում:

2.8. Բաժանորդը փոխանցում է Պայմանագրի համապատասխան Հավելվածում նշված չափով գումարը  Ներկայացուցչի հաշվարկային հաշվին Կայքում նշված եղանակներով: Գումարի փոխանցումը կարող է տեղի ունենալ անկանխիկ հաշվարկի միջոցով:

2.9. Պայմանների 2.8-րդ կետում նշված գումարի վճարման հետ կապված բոլոր ծախսերը կրում է Բաժանորդը:

2.10. Վաճառողի և Բաժանորդի մոտ Պայմանագրով իրավունքների և պարտականությունների առաջացումը կախված է հետևյալ պայմանի ի հայտ գալուց, որի ի հայտ գալը կամ չգալը  կողմերին հայտնի չէ, այն է` այլ Բաժանորդների կողմից Պայմանագրի ակցեպտից, որոնց նվազագույն քանակը ինչպես նաև պաշտոնական և հրապարակային առաջարկի գործողության ժամկետները նշվում է Պայմանագրի համապատասխան Հավելվածում:

2.11. Պայմանների 2.10 կետում նշված պայմաններին ի հայտ չգալու դեպքում Ներկայացուցչին փոխանցված Բաժանորդի դրամական միջոցները մնում են Ներկայացուցչի հաշվին, որը Բաժանորդի պահանջով պարտավոր է փոխանցել նշված դրամական միջոցները այն անձանց հաջորդող պաշտոնական և հրապարակային առաջարկների հաշվին, որոնց գործակալն է հադիսանում կամ կհանդիսանա Գործակալը: Նշված դրամական միջոցներին տոկոսագումար չի հավելվում, ինչպես նաև այլ տուգանքներ չեն կիրառվում:

2.12. Բաժանորդի կողմից Պայմանագրի կնքման ապացույց է հանդիսանում Վաճառողին ունիկալ կոդի ներկայացումը` կտրոնի տեսքով: Պայմանագրի կնքման ցանկացած այլ ապացույց Վաճառողի կողմից չի դիտարկվում:

2.13. Բաժանորդի և Վաճառողի  միջև տեղակատվության փոխանակման կարգը սահմավում  է և Բաժանորդին մատուցվում է Կայքի միջոցով:

2.14. Բաժանորդը համաձայն է, որ Ներկայացուցչի կողմից կարող են պահպանվել և մշակվել են նրա անձնական տվյալները:

2.15. Բաժանորդը համաձայն է, որ կայքում գրանցվելուց հետո նրա էլեկտրոնային փոստին Ներկայացուցչի կողմից կուղարկվեն նամակներ և հաղորդագրւոթյուններ, այդ թվում գովազդային բնույթի: Գործակալը պարտավորվում է չփոխանցել հասցեն և այլ տվյալներ Բաժանորդի մասին երրորդ անձանց:

 

 

3. Գինը և վճարման կարգը

 

3.1. Կտրոնի գինը ներկայացվում է Կայքի համապատասխան բաժնում: Այն կամ իրենից ներկայացնում է ծառայության ամբողջ գինը, կամ կտրոնի գինը որը իրավունք է տալիս ապրանքներից /ծառայությունից օգտվել զեղչով:

3.2. Կտրոնի համար վճարումը կատարվում է կայքում` կայքում նշված էլեկտրոնային վճարման միջոցներով:

 

 

4. Կտրոնի առաքումը

 

4.1. Կտրոնի առաքումը կատարվում է էլեկրոնային կարգով, www.superdeals.am կայքում Բաժանորդի անձնական էջում կամ էլեկտրոնային փոստով: Կտրոնը  նաև կարող է ուղարկվել թղթային տեսքով` հաճախորդի հարցումով և նրա կողմից նշված հասցեին; Փոստային առաքման ծախսերը հոգում է հաճախորդը: Տպված Կտրոնը հանդիսանում է ապացույց կտրոնով նախատեսված իրավունքների իրականացման համար:

4.2 Բաժանորդը կարող է տպել Կտրոնը` իր անձնական էջի` Կտրոններ բաժնում, ուղարկել իր հեռախոսին` ՍՄՍ հաղորդագրության տեսքով, կամ ուղարկել ի էլեկտրոնային փոստի հասցեին:

 

 

5. Կտրոնի օգտագործման կարգը

 

5.1. Կտրոնի օգտագործման կարգը  և Վավերականության ժամկետը նշված է Կայքում և կտրոնի վրա:

5.2. Կտրոնի վավերականության ժամկետից հետո բաժանորդը կորցնում է կտրոնի հետ կապված բոլոր իրավունքները և ենթակա չէ վճարված գումարի հետվերադարձման:

5.3. Կտրոնը փոխանցելի է և չի հանդիսանում անվանական:

5.4. Բաժանորդը կարող է գնել մեկից ավելի կտրոններ, եթե վաճառողը այլ բան չի նախատեսել:

5.5. Կտրոնը կարող է օգտագործվել միայն մեկ անգամ:

5.6. Բաժանորդի կողմից Կտրոնի կորստի, կամ կտրոնի ունիկալ տառաթվային կոդի կորստի, վնասման կամ գողության դեպքում Վաճառողը կամ Գործակալը պատասխանատվություն չեն կրում:

5.7. Կտրոնների դիմաց Վաճառողը կամ Գործակալը որևէ դրամական հատուցման պարտավորություն չեն կրում: Կտրոնը իրավունք է տալիս միայն ապրանքների և ծառայությունների` նշված կարգով և պայմաններով:

5.8. Կտրոնների մասին տեղեկատվությունը Գործակալը ուղարկում է Վաճառողին նրանց միջև կնքված պայմանագրի հիման վրա: Կայքում այլ բան նախատեսված չլինելու դեպքում Բաժանորդը պետք է ակնկալի որ իր կտրոնի մասին տեղեկատվությունը վաճառողին հասնելի կլինի խելամիտ ժամանակաշրջանի ընթացում, սովորաբար` մինչև 24 ժամ:

5.9. Պատշաճ կերպով կտրոնի ներկայացման դեպքում Վաճառողը պարտավոր է կատարել Ակցիայի պայմաններում և նկարագրությունում նշվածը, Կտրոնների վավերականության ժամկետում:

5.10. Կտրոնը համարվում է պատշաճ կերպով ներկայացրած եթե ներկայացվել է Գործակալի կողմից ուղարկված SMS հաղորդագորությունը կամ տպված Կտրոնը:

5.11. Բաժանորդը պարտավորվում է կտրոնը օգտագործել համաձայն սույն կանոնների, չփորձել որևէ խարդախության դիմել կամ շրջանցել  գործակալի կամ վաճառողի շահերը:

 

 

6. Կայքի օպերատորի պատասխանատվությունը:

 

6.1. Ապրանքների և ծառայությունների մինչ զեղչը եղած արժեքը Գործակալը ստանում է վաճառողից և պատասխանատվություն չի կրում դրա ճշտության համար:

6.2. Ակցիային վերաբերող ցանկացած տեղեկատվություն, որ տեղադրված է www.superdeals.am Կայքում տրամադրված է Վաճառողի կողմից, և բոլոր փոփոխությունները համաձայնեցվում են Վաճառողի հետ:

6.3. Ապրանքի/Ծառայության գնի հետ կապված ցանկացած  լրացուցիչ տեղեկատվություն պետք է ճշտվի Վաճառողի հետ:

6.4. Ապրանքների և ծառայությունների վաճառքի/մատուցման հետ կապված ամբողջ պատասխանատվությունը կրում է վաճառողը: Ներկայացուցչի և Բաժանորդի պայմանագրային հարաբերությունը սկսում է կտրոնների գնման պատվերներ ընդունելով և վերջանում է վճարումից հետո դրանք Բաժանորդին www.superdeals.am կայքում հասանելի դարձնելով: Ապրանքների/ծառայությունների վաճառքի/մատուցման հետ կապված ցանկացած դրույթ պայմանագիր է Վաճառողի և Բաժանորդի միջև: Ապրանքների /ծառայությունների  վաճառքի/մատուցման հետ կապված ցանկացած գործողություն, միջադեպ, իրադարձություն կարգավորվում է ՀՀ օրենսդրությամբ և Վաճառողի կանոններով, եթե այդպիսիք գոյություն ունեն:

6.5. Ակցիայի չկայացման դեպքում պայմանագրային հարաբերությունը ավարտվում է Համակարգում Օգտագործողի հաշվեկշռին նրա դրամական միջոցների վերադարձմամբ:

6.6.      Կտրոնը արժեթուղթ չէ:

 

 

7. Պատասխանատվության սահմանափակում

 

7.1. Գործակալ պատասխանատու չէ Վաճառողի կողմից զեղչերի տրամադրան կամ  նրա այլ պայմանագրային պարտավորությունների կատարման համար: Ներկայացուցչի կայքում ակցիայի անցկացումը կրում է զուտ տեղեկատվական բնույթ:

7.2. Գործակալը պատասխանատու չէ ապրանքների և/կամ ծառայությունների օգտագործուման հետ կապված որևէ վնասի համար:

7.3. Գործակալը և ոչ էլ նրա աշխատակիցները, գործընկերները, գործակալները, գովազդի գծով գործընկերները չեն կարող երաշխավորել որ կայքում տեղ չեն գտնի սխալներ: Այնուամենայնիվ նրանք կանեն հնարավորը սխալներից խուսափելու համար: Ցանկացած դեպքում Գործակալը կամ ցանկացած այլ իրավաբանական կամ ֆիզիկական անձ, որը ներգրավված է Կայքի բովանդակության ստեղծմանը, ներառյալ ծրագրային և տեխնիկական ապահովումը, պատասխանատու չեն որևէ վնասի` այդ թվում ուղղակի, անուղղակի, պատահական և դիտավորությամբ և այլ կարգի վնասների համար, որոնք կծագեն Կայքի օգտագործումից կամ օգտագործման կարգի չիմացությունից:

7.4. Ցանկացած դեպքում Գործակալը պատասխանատվություն է կրում առավելագույնը պայմանագրով նախատեսված իրեն հասանելիք հատուցման չափով:

 

 

8. Բողոքներ

8.1. Եթե Կտրոնը որը Օգտագործողը կստանա վճարման դիմաց պարունակի այլ պայմաններ քան նշված են հրապարակային օֆերտայում, ապա նա իրավունք ունի պահանջելու կտրոն Օֆերտային բավարարող պայմաններով: Հաճախորդը պետք է այդ մասին գրավոր կերպ տեղեկացնի contact@superdeals,am հասցեով:

8.2. Գործակալը պարտավոր է հինգ աշխատանքային օրվա ընթացքում վերացնել խնդիրը: Եթե այն չի վերանում, օգտագործողը գործարքից դուրս գալու և իր գումարը հետ պահամջելու իրավունք ունի:

 

 

9. Գործարքից դուրս գալը

9.1. Այն դեպքում, եթե վաճառողը չի մատուցում ակցիայում նկարագրված ապրանքներն ու ծառայությունները, կամ մատուցում է որակի էական վատթարացումով, հաճախորդն իրավունք ունի դուրս գալու գործարքից: Նման դեպքերում հաճախորդը պետք է տեղյակ պահի Ներկայացուցչին իր բողոքների մասին contact@superdeals.am հասցեով:

 

 

10. Գաղտնիություն

10.1. Գործակալը իրավունք ունի հաճախորդից հարցում անելու/այդ թվում կայքի միջոցով/, որոշակի անձնական տեղեկատվություն` մարքետինգային և այլ կազմակերպական  նպատակներով: Այդ դեպքերում Գործակալը պարտավորվում է գաղտնի պահպանել այդ տվյալները, և դրանք մշակել կիրառելի օրենսդրությանը համաձայն:

10.2. Հաճախորդը նման տեղեկատվությունը տրամադրում է կամավոր: Գործակալը պարտավորվում է հաճախորդի պահանջով վերացնել իր մոտ պահվող ցանկացած տեղեկատվություն վերջինիս մասին:

 

 

11. Եզրափակիչ դրույթներ

11.1. Սույն պայմանները ուժի մեջ են մտնում www.superdeals.am կայքում հրապարակաման օրից, եթե կողմերի միջև այլ բան նախատեսված չէ գրավոր պայմանագրով:

11.2. Սույն պայմանները կարող են միակողմանիորեն փոփոխվել Օպերատրի/Ներկայացուցչի/ հայացողությամբ:

11.3. Սույն Պայմաններով չսահմանված հարաբերությունները, որոնք կարող են տեղի ունենալ Ներկայացուցչի, Վաճառողի և Օգտոգործողների միջև, սահմանվում են ՀՀ օրենսդրությամբ:

 

Գործակալ`

«Ֆինքեր ընդ քո» ՍՊԸ

Ազատամարտիկների փ. Տուն 25,  Ք. Վանաձոր, ՀՀ


"Яндекс.Метрика"